Հուլիսի 20-ին ժամը 10.00-22.00-ը կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Նար-Դոսի, Զավարյան, Քաջազնունի, Քրիստափորի, Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործերի փողոցների, Վարդանանց փ. 20-ից բարձր, Չարենցի փ. 92-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Հուլիսի 21-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Տիգրան Մեծի փ. 18-46, 31-53, Խորենացի փ. 30-112, 29-51, Նար-Դոսի փ. 1-28 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ պատճառը շինարարական աշխատանքներն են: