«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 24-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության, Խանջյան, Մհեր Մկրտչյան փողոցների, Թումանյան փ. 1-27, 2-36, Տիգրան Մեծի փ. 1-12, Վարդանանց փ. 1-16, Պուշկինի փ. 1-5, 2-10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հեռախոսային մալուխի վթարի պատճառով ընդհատվել է կապը «1-85 հեռախոսային կենտրոնի» հետ:
Ըստ «ԱրմենԹել» ընկերությունից ստացված տեղեկատվության՝ վթարավերականգնողական աշխատանքները նախնական հաշվարկներով կշարունակվեն 2 օր: «Երևան ջուր» ընկերությունը խնդրում է այդ ընթացքում առավել հրատապ հարցերով ընկերությանը դիմել www.yerevandjur.am կայքի միջոցով կամ "Բկամ" հ/կ- կայքի միջոցով:
|