Երեքշաբթի, 21 Նոյեմբեր 2017, 08:31

"Բնակարանային Կոմունալ ոլորտի Աշխատողների Միավորում" 
Հասարակական Կազմակերպություն



Տեղեկություն
Հարցումներ
Գոհ եք արդյոք Ձեզ մատակարարվող ջրի որակից?
Պատասխաններ: 236
 Կայքի կանոնակարգ
Կայքի Կանոնակարգ 


    Համացանցի www.bkam.dօ.am կայքը ներկայացվում է, որպես հասարակական ծառայություն՝ "ԲԿԱՄ” Հ/Կ-ի կողմից: Մենք ջանում ենք տրամադրել ամբողջական եւ ճշգրիտ տեղեկություններ: Այնուամենայնիվ, մենք չենք երաշխավորում ճշգրտություն, ամբողջականություն, ճշտապահություն կամ տեղեկատվության ճիշտ համապատասխանեցում: Մենք կաշխատենք լավագույնս ճշտել մեր ուշադրությանը ներկայացված սխալները: 
    
    Այս կայքում ներկայացված տեղեկատվությունը հասարակական է եւ կարող է փոխանցվել կամ պատճենահանվել: Խնդրում ենք օգտագործել կայքի լուսանկարները (պատկերները)՝ նշելով հեղինակային իրավունքները (համապատասխան հղումով): 
  
    Այս ինտերնետային կայք այցելելու համար անհրաժեշտ չէ որեւէ անձնական տեղեկատվություն տրամադրել: Այն դեպքում, երբ Դուք որոշել եք մեզ փոխանցել Ձեր անձնական տեղեկությունները, օրինակ՝ կայքում "Գրեք մեզ”-ի օգնությամբ նամակ ուղարկելիս, կամ գրանցման ձեւ լրացնելիս եւ հաստատելիս, մենք օգտագործում ենք փոխանցված տեղեկատվությունը՝ պատասխանելու Ձեր կողմից ուղղված նամակին կամ հաղորդակցվելու Ձեզ հետ՝ նամակում նշված խնդրի լուծման նպատակով: "Բնակարանային Կոմունալ ոլորտի Աշխատողների Միավորում” Հասարակական կազմակերպությունը չի հավաքագրում եւ օգտագործում տեղեկություններ՝ կոմերցիոն նպատակներով: 

    Մենք կարող ենք փոխանցել Ձեր կողմից տրամադրված տեղեկությունները մեզ հետ համագործակցող հաստատություններին կամ այլ պետական գերատեսչություններին, եթե Ձեր հարցը կապված է նրանց գործունեության հետ: Եթե Ձեր կողմից տրամադրվում են դիտողություններ՝ արված որպես պատասխան հրապարակային մեկնաբանությունների, մենք իրավունք ենք վերապահում հասանելի դարձնել դրանք, ինչպես նաեւ Ձեր ինքնությունը հասարակությանը՝ հրապարակման միջոցով կամ տեղադրելով դրանք ինտերնետային կայքի վրա: Հնարավորության դեպքում մենք ավելի կոնկրետ ուղղություն կարող ենք ցույց տալ կապված այն հարցի հետ, թե ինչպես են մեր կողմից հետագայում օգտագործվելու կամ հրապարակայնացվելու հավաքագրված տեղեկությունները: Էլեկտրոնային կերպով փոխանցված եւ հաստատված տեղեկությունները պահպանվում են: 
   Մենք տնօրինում ենք Ձեր՝ ”ԲԿԱՄ” Հ/Կ-ի վեբ կայք այցի մասին տեղեկությունները՝ հետեւյալ կերպ՝ տեղեկությունների հավաքագրում եւ պահպանում ինքնաշխատ կերպով: Եթե Դուք այցելել եք կայք տեղեկատվություն կարդալու կամ ներբեռնելու համար, մենք այցի ընթացքում հավաքագրում եւ պահպանում ենք Ձեր այցի մասին հետեւյալ տեղեկությունները՝ 

  1.Ձեր կողմից օգտագործվող բրաուզերը եւ օպերացիոն համակարգը՝ կայք մուտք գործելու համար,
  2.Ձեր այցի օրը եւ ժամը,
  3.Այն ինտերնետային կայքի հասցեն, որտեղից Դուք հղումով ուղղվել եք դեպի մեր կայք,
  4.Ձեր կողմից դիտված էջերը եւ հարցվող տեղեկատվությունը:

    Այս տեղեկությունները հիմնականում հավաքագրվում են վիճակագրական վերլուծություններ կատարելու եւ կայքը տեխնիկապես անթերի դարձնելու (պահպանելու) համար: Այս վեբ համակարգը օգտագործում է ծրագրեր՝ ընդհանուր վիճակագրական տվյալների ստացման համար, որոնք կարող են օգտագործվել տեղեկանալու, թե որ տեղեկատվությունն է առավելագույն (նվազագույն) հետաքրքրություն առաջացնում, որոշելու տեխնիկական դիզայնի յուրահատկությունները եւ համակարգի գործողության կամ առաջացած խնդիրների շրջանակները: Սակայն, հատուկ դեպքերում մեր կողմից հավելյալ քայլեր են իրականացվում Ձեր անձը բացահայտելու ուղղությամբ՝ նշված տեղեկությունների միջոցով: Անձնական տեղեկությունների փոխանցում եւ գրանցում մեր ծառայությունների համար:
Copyright "BKAM" © 2017
Բաժիններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ [30]
"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ [5]
"Երևան Ջուր" ՓԲԸ [43]
"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Էյ Ի Ջի Սերվիս" ՍՊԸ [0]
"ՇիրակՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"ԼոռիՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Նոր Ակունք" ՓԲԸ [0]
"ԲԿԱՄ" հ/կ [2]
Մենք Facbook-ում
Վիճակագրություն