Ուրբաթ, 19 Ապրիլ 2024, 15:12

"Բնակարանային Կոմունալ ոլորտի Աշխատողների Միավորում" 
Հասարակական Կազմակերպություն



Տեղեկություն
Հարցումներ
Ինչպե՞ս եք ստանում տեղեկատվություն ջրամատակարարման դադարների վերաբերյալ
Պատասխաններ: 221
 Ջրային համակարգ : Հաճախակի տրվող հարցեր

1.Հարց - Ի՞նչ քայլերի է դիմում ջրամատակարարը բաժանորդի կողմից ջրամատակարարման և ջրահերացման համակարգերին` սահմանված տեխնիկական պայմանների խախտումներով կատարված միացումների հայտնաբերման դեպքում

Պատասխան - Բաժանորդի կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին` սահմանված տեխնիկական պայմանների խախտումներով կատարված միացումների հայտնաբերման դեպքում բաժանորդի ջրամատակարարումը ենթակա է դադարեցման` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը: (Կանոններ 1, կետ 13.)

 

2. Հարց -  Ու՞մ կողմից են իրականացվում մինչև բազմաբնակարան  շենքի ներքին ցանցերի    մուտքագծերի վրա սահմանված կարգով  տեղադրված ընդհանուր ջրաչափին հասնող ջրագծերի շահագործումն ու սպասարկումը և ո՞վ է հանդիսանում ընդհանուր ջրաչափերի  սեփականատերը:

Պատասխան -  Բազմաբնակարան  շենքի ներքին ցանցերի  մուտքագծերի վրա սահմանված կարգով  տեղադրված ընդհանուր ջրաչափին , ինչպես նաև մինչև  ընդհանուր ջրաչափին   հասնող ջրագծերի շահագործումն և սպասարկումն իրականացվում են ջրամատակարարի կողմից, որը հանդիսանում է ջրաչափերի սեփականատերը: (Կանոններ 1, կետ 17)

 

3. Հարց -  Ի՞նչ կարգով է հաշվառվում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին նոր միացումներ կատարող  բաժանորդի օգտագործած (սպառած) ջրի ծավալը:

Պատասխան - Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին նոր միացումներ կատարող բաժանորդն օգտագործված (սպառված) ջրի ծավալը հաշվառելու համար պետք է տեղադրի անհրաժեշտ   տրամագծի և ճնշման խմելու ջրի ջրաչափական սարք  (սարքեր) (այսուհետև` ջրաչափ), իսկ ջրաչափի չտեղադրման դեպքում բաժանորդի   օգտագործած (սպառած) ջրի  ծավալը հաշվարկվում է  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:  (Կանոններ 1, կետ 14)

 

4. Հարց - Ի՞նչ է պարտավոր անել ջրամատակարարը բաժանորդի կողմից ջրաչափի տեղադրման մասին  տեղեկություն ստանալուց հետո:

Պատասխան - Ջրամատակարարը պարտավոր է բաժանորդի կողմից ջրաչափի տեղադրման մասին տեղեկություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում  ներկայանալ` կանոններով սահմանված կարգով այն ընդունելու և կապարակնքելու համար: (Կանոններ 1, կետ 44,ժդ.ե)

 

5. Հարց - Ի՞նչ փաստաթղթի հիման վրա են բաժանորդին մատուցվում  ջրամատակարարման և  ջրահեռացման ծառայությունները:

Պատասխան - Բաժանորդին  ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները մատուցվում են պայմանագրի հիման վրա: (Կանոններ 1, կետ 35)

 

6. Հարց - Բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի նվազեցման նպատակով ջրաչափի բնականոն աշխատանքի խախտման,  ջրաչափի կողանցմամբ  ջրընդունման ջրաչափի կապարակնիքների  վնասման և այլ միտումնավոր խախտումների հայտնաբերման դեպքում ինչպես է որոշվում ծախսած ջրի ծավալը:

 Պատասխան - Նշված խախտումների հայտնաբերման դեպքում բաժանորդի կամ նրա ներկայացուցչի հետ համատեղ արձանագրվում է  խախտումը և կազմում կանոնների խախտման ակտ և բաժանորդը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով: Կանոնների խախտման ակտը  հատուկ հաշվառման փաստաթուղթ է, որը հիմք է ծառայում բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի վերահաշվարկման (ճշգրտման) համար:

Վերահաշվարկը կատարվում է ջրի խողովակի կտրվածքի թողունակությամբ և ջրի շարժման 1.5 մ/վրկ արագությամբ` 6-ամսյա ժամկետով, իսկ նշված ժամկետի ընթացքում ձևավորված լինելու դեպքում վերահաշվարկը կատարվում է տվյալ ժամկետի համար: (Կանոններ 1, կետ 25)

 

7. Հարց - Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին կատարված ինքնակամ (ապօրինի) միացումների հայտնաբերման դեպքում ինչպես են որոշվում օգտագործած ջրի և հեռացված կեղտաջրերի ծավալները:

Պատասխան - Ինքնակամ միացումների հայտնաբերման դեպքում օգտագործած ջրի և հեռացված կեղտաջրերի ծավալները որոշվում են 6-րդ կետում սահմանված կարգով , բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով: (Կանոններ, կետ 27)

Copyright "BKAM" © 2024
Բաժիններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ [30]
"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ [5]
"Երևան Ջուր" ՓԲԸ [43]
"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Էյ Ի Ջի Սերվիս" ՍՊԸ [0]
"ՇիրակՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"ԼոռիՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Նոր Ակունք" ՓԲԸ [0]
"ԲԿԱՄ" հ/կ [2]
Մենք Facbook-ում
Վիճակագրություն