Ուրբաթ, 29 Մարտ 2024, 16:02

"Բնակարանային Կոմունալ ոլորտի Աշխատողների Միավորում" 
Հասարակական Կազմակերպություն



Տեղեկություն
Հարցումներ
Դուք իրազեկվա՞ծ եք ջրամատակարարման ժամանակացույցի մասին
Պատասխաններ: 151
 Բնական գազ: Հաճախակի տրվող հարցեր

1.Հարց - Ի՞նչ կարգով է սպառողը (բաժանորդը) վճարում  սպառված գազի համար:

Պատասխան - Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ: Բաժանորդը կատարում է վճարումը վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում: Վճարման փաստաթուղթը մատակարարը կարող է ներկայացնել Պայմանագրով սահմանված վճարման կետեր:                                                                                             

2. Հարց - Գազօգտագործող սարքավորումների փոխարինման     դեպքում ինպես պետք է վարվի բաժանորդը:

Պատասխան - Կենցաղային սպառում ունեցող բաժանորդների նախաձեռնությամբ գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար բաժանորդը գրավոր դիմում է մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին։

Մատակարարը պարտավոր է 15-օրյա ժամկետում քննարկել դիմումը, անհրաժեշտ փոփոխություններ կատարել գազասպառման համակարգի նախագծում կամ թույլատրել գազօգտագործող սարքավորման փոխարինումը: Դիմումը մերժելու դեպքում մատակարարը պարտավոր է դիմողին ներկայացնել գրավոր հիմնավորում:

Գազասպառման համակարգում փոփոխությունները (նոր գազատարի կամ ծխատարի կառուցում, հաշվառքի սարքի վերահավաքակցում և այլն) կատարվում են նոր միացման պայմանագրով սահմանված կարգով: (Կանոններ, կետ 2.16)

3. Հարց - Բաժանորդի կողմից ծախսած գազի դիմաց չվճարելու դեպքում ինչպիսի իրավունքներ ունի մատակարարը:

Պատասխան - Վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում վճարում չկատարելու դեպքում մատակարարը գրավոր հիշեցնում է բաժանորդին վճարման մասին և նախազգուշացնում վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման կամ սահմանա¬փակման մասին: Եթե նախազգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում բաժանորդը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը, դադարեցումից անմիջապես առաջ զգուշացնելով բաժանորդին։

Բաժանորդի կողմից պարտքը ամբողջությամբ վճարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց  (այդ թվում, հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է բաժանորդի հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել հնարավորին կարճ ժամկետում` բայց 36 ժամից ոչ ուշ, եթե Պայմանագրով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ մատակարարը կարող է տեղում ստուգել բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը: (Կանոններ, կետ 8.6)

4. Հարց - Ով է սահմանում ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման վճարները և որքան է  դրանց չափը:

Պատասխան - Մատակարարի կողմից բնակչության ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման վճարը սահմանում է Հանձնաժողովը, իսկ կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման վճարը հաշվարկում է մատակարարը` Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով:

ա) մեկ գազօգտագործող սարքավորման առկայության  դեպքում՝ 2000 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և  2400 դրամ՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ) երկու գազօգտագործող սարքավորումների առկայության  դեպքում՝ 4750 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և  5700 դրամ՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ) երեք և ավելի գազօգտագործող սարքավորումների առկայության  դեպքում՝ 5750 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և  6900 դրամ՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը։ (Կանոններ, կետ 3.17, Հանձնաժողովի որոշում №154,2005թ.)

5.Հարց - Իրավունք  ունի մատակարարը ընդհատելու գազամատակարարումը  և եթե այո, ապա որ դեպքերում:

Պատասխան - Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը՝ 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է: 

Գազիֆիկացվող բնակավայրերում նոր բաժանորդների միացման պատճառով բաժանորդների գազամատակարարման ընդհատումները չեն ներառվում  ընդհատումների հաշվառվող քանակի մեջ: (Կանոններ, կետ 2.8)

Copyright "BKAM" © 2024
Բաժիններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ [30]
"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ [5]
"Երևան Ջուր" ՓԲԸ [43]
"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Էյ Ի Ջի Սերվիս" ՍՊԸ [0]
"ՇիրակՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"ԼոռիՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Նոր Ակունք" ՓԲԸ [0]
"ԲԿԱՄ" հ/կ [2]
Մենք Facbook-ում
Վիճակագրություն