Հինգշաբթի, 25 Ապրիլ 2024, 20:38

"Բնակարանային Կոմունալ ոլորտի Աշխատողների Միավորում" 
Հասարակական Կազմակերպություն



Տեղեկություն
Հարցումներ
Ինչպե՞ս եք ստանում տեղեկատվություն ջրամատակարարման դադարների վերաբերյալ
Պատասխաններ: 221
 Անվտանգության կանոնները
ՀԱՐԳԵԼԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐ
Եղե'ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ:
Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե'ք անվտանգության պահանջները:

Տեսանյութ` 
 


ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`

- Բացել պատուհանները և օդափոխության փեղկերը: 

- Փակել գազասարքերի փականները: 

-Փակել սնող գազախողովակների վրա տեղադրված խցանային փականները: 

-Զանգահարել գազի վթարային ծառայություն 1-04 հեռախոսահամարով: 


ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ ՀՈՏԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ 
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է` 

- Օգտվել լուցկուց կամ բաց կրակից: 

-Ծխել: 

-Միացնել կամ անջատել էլեկտրասարքավորումները: 


- Գազասարքերից օգտվել երեխաներին և հրահանգավորում չանցած անձանց: 

-Ինքներդ մի վերացրեք ջրատաքացուցիչի և ջեռուցման սարքերի անսարքությունները: Այդ դեպքերում փակեք գազի փականները և այդ մասին տեղյակ պահեք ներտնային համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող ծառայությանը: 

- Գազի ջրատաքացուցիչների և ջեռուցման սարքերի միացումները ծխատար ուղիներին անհրաժեշտ է կատարել ոչ պակաս 1մմ հաստություն ունեցող, գազասարքի ծխատար կարճախողովակի տրամագծից ոչ պակաս թիթեղյա խողովակներով: 



Միացման թիթեղյա խողովակների ինքնակամ ձևափոխությունները, տրամագծերի նեղացումները և դրանցում արհեստական դիմադրությունների ստեղծումը կարող է դժբախտ դեպքերի պատճառ հանդիսանալ:

ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ`

-Ջրատաքացուցիչից և ջեռուցման սարքից օգտվելուց առաջ համոզվեք, որ` 
-գազի արտահոսք չկա
-օդի ներհոսքի համար դռան ներքևի մասում նախատեսված բացվածքը բաց է, 
-բոլոր փականները փակ վիճակում են: 

-Վառվող լուցկու բոցը մոտեցնելով ջրատաքացուցիչի կամ ջեռուցման սարքի վրա օդի ներհոսքի համար նախատեսված բացվածքին, ստուգեք քարշը ծխատարում: Նորմալ քարշի դեպքում բոցը շեղվում է դեպի գազասարք: Հետադարձ քարշի դեպքում բոցը թեքվում է դեպի շինություն, իսկ քարշի բացակայության դեպքում այն չի շեղվում: 

- Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել մատակարարներին (սպասարկում իրականացնող ծառայությանը): 

- Քարշի առկայության դեպքում միացրեք ջրատաքացուցիչը և ջեռուցման սարքը` համաձայն գազասարքը արտադրող գործարանի կողմից տրված շահագործման հրահանգի: 

- Ջրատաքացուցիչը և ջեռուցման սարքը գործարկելուց 3-5 րոպե հետո կրկին անգամ ստուգել ծխատարի քարշը: 

- Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում անհրաժեշտ է հաճախակի օդափոխել շինությունը: 

- Ձմռանը ծխատարի սառցակալումը և խցանումը բացառելու նպատակով անհրաժեշտ է հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:





ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ`


- Օգտվել ջրատաքացուցիչից և ջեռուցման սարքերից հետադարձ քարշի կամ քարշի բացակայության դեպքում, քանի որ այդ ժամանակ առաջանում է շմոլ(CO) գազ: Շինությունում շմոլ(CO) գազի 0.4-0.5% առկայության դեպքում 10-15 րոպեի ընթացքում մարդը մահացու թունավորվում է: 

- Գազի ջրատաքացուցիչների և ջեռուցման սարքերի միացումները ծխատար ուղիներին իրականացնել ծալքավոր փայլաթիթեղյա ճկուն խողովակներով: 

- Գազասարքերի միացման թիթեղյա խողովակների հորիզոնական տեղամասերի ընդհանուր երկարությունը պետք է լինի 3.0 մետրից ոչ ավելի և ունենա 3-ից ոչ ավելի, խողովակի տրամագծից ոչ պակաս կորացման շառավղով անկյունակներ: 

- Միացման թիթեղյա խողովակները պետք է մտցվեն մեկը մյուսի մեջ դրանց տրամագծի կեսից ոչ պակաս չափով` ծխագազերի շարժման ուղղությամբ: 

- Միացման խողովակների ուղղահայաց տեղամասի չափը` հաշված գազասարքի ծխահեռացման կարճախողովակից մինչև հորիզոնական մասը պետք է լինի 0.5 մետրից ոչ պակաս, իսկ 2.7 մետր բարձրություն ունեցող շինություններում` 0.15 մետրից ոչ պակաս: 

- Միացման թիթեղյա խողովակների հորիզոնական տեղամասերը պետք է ունենան 1 գծամետրի վրա 1սմ-ից ոչ պակաս թեքություն` դեպի տեղադրված սարքը:
Copyright "BKAM" © 2024
Բաժիններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ [30]
"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ [5]
"Երևան Ջուր" ՓԲԸ [43]
"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Էյ Ի Ջի Սերվիս" ՍՊԸ [0]
"ՇիրակՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"ԼոռիՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Նոր Ակունք" ՓԲԸ [0]
"ԲԿԱՄ" հ/կ [2]
Մենք Facbook-ում
Վիճակագրություն