Երևանի և հարակից տարածքների ջրամատակարարման ժամանակացույցը այստեղ Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով "Երևան Ջուր” ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորություննները և համապատասխանում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2012թ. հոկտեմբերի 1-ից և ենթակա է վերանայման` մայրաքաղաքում ու հարակից բնակավայրերում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության դեպքում: Ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն Դուք կարող եք ստանալ` 1-85 հեռախոսային կենտրոնի և «Երևան Ջուրե ՓԲԸ-ի «Հաճախորդների սպասարկման կենտրոններիե (հասցե` Աբովյան 66ա, Ազատության 24, Արցախի 29, Գայի 51, Արա Սարգսյան 6), ինչպես նաև վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման ժամանակացույցը: Ուշադրություն!!! "ԲԿԱՄ" Հ/Կ-ն տեղեկացնում է, որ ջրամատակարարման ժամանակացույցի խախտումների դեպքում խնդրում ենք տեղեկացնել "ԲԿԱՄ” Հ/Կ-ի էլ. փոստին(bkam@mail.am)` նշելով Ձեր տվյալները` հասցե, բաժանորդի անուն, ազգանուն կամ զանգահարել 093-82 -72-17:
Աղբյուր: http://www.veoliadjur.am/hy |