Սեպտեմբերի 29-ին կդադարեցվի Արաբկիրի փողոցների ջրամատակարարումը
Շինարարական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 29-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի, Կիևյան, Օրբելի, Բարբյուս, Գյուլբեկյան, Պռոշյան, Պարոնյան, Այգեձոր, Ա. Սերոբ, Քոչար, Գայդար, Սոսե փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը։ Այս մասին հայտնում են "Երևան ջուր" ընկերությունից