«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 17-ին ժամը 9.00-ից մինչև մայիսի 18-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի թիվ 1-20, Խորենացի թիվ 1-30 հասցեների և Զաքյան, Ամիրյան փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: