<<ԲԿԱՄ>>
հ/կ-ն տեղեկացնում է սպառողներին, որ, «Արզական-Երևան» ջրատարի վրա շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 10.00-նԱրաբկիր վարչական շրջանում կդադարեցվի Կոմիտասի փողոտայի, Թբիլիսյան խճուղու, Ադոնց, Մամիկոնյանց, Շիրվանզադե, Շահսուվարյան, Գրիբոեդով, Քոչար, Վրացական, Տիգրանյան փողոցների ջրամատակարարումը, իսկ շրջանի մյուս հատվածներում կնկատվի ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ և ջրի ճնշման անկում:
<<ԲԿԱՄ>> հ/կ-ն տեղեկացնում է սպառողներին, որ հուլիսի 29-ին, ժամը 07.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 07.00-ը կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան, Սարյան, Կողբացի, Փարպեցի, Վ.Սարգսյան, Զաքյան, Պուշկին փողոցների, Խորենացի փ. 1-30, Մաշտոցի պող. 5-38, Տերյան փ. 1-19, Թումանյան փ. 25-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
<<Երևան ջուր>> ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: