«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 19-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Հանրապետության, Նալբանդյան, Մոսկովյան, Աղայան փողոցների, Տերյան փ.13-83, 42-62, Թումանյան փ. 1-27, 2-36, Աբովյան փ. 1-27, 2-36, Սայաթ Նովա պ. 1-33, 2-26, Վարդանանց փ. 1-16, Պուշկինի փ. 1-5, 2-10 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: