"Երևան Ջուր" ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված Հուլիսի 3-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 10.00-ը կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի` Դավթաշեն 4-րդ թաղամասի, Դավթաշեն 3-րդ թաղամասի 30, 31 շենքերի, Դավթաշեն 2-րդ թաղամասի 21-26 շենքերի, թաղապետարանի, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումը, Հուլիսի 3-ին ժամը 9.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 21.00-ը կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Ջամբուլի, Մելիքյան, Միրաքյան, Օտյան, Քուչակ, Մ.Գոշ, Շահումյան 16, 17, 18 փողոցների, Սեբաստիա 10, 12, 14, 16, 18, 18Ա, 23, 23Ա, 25, 27 շենքերի, և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
|