"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ Գլխավոր տնօրեն Կ. Կարապետյանը ամփոփեց ընկերության աշխատանքը
Օգոստոսի 24-ին հրավիրված
կարգավարական խորհրդակցության ժամանակ "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ Վարչության
նախագահ-Գլխավոր տնօրեն Կ. Կարապետյանը հիմնական ուղղություններով ամփոփեց և
ընդհանուր գնահատականներ տվեց ընկերության ընթացիկ գործունեությանը:
Հատուկ ուշադրություն հրավիրվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում ընթացող
աշխատանքների ժամանակացույցին, ԳԳՄ-երում աշխատանքի արդյունավետության բարձրացման
միջոցառումների իրականացման, ինչպես նաև համակարգում ֆինանսական հոսքերի օպտիմալ
կառավարմանը վերաբերող խնդիրներին:
Կ. Կարապետյանը, ի թիվս մի շարք հանձնարարականների, առանձնահատուկ նշեց, որ ձմռան
նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը պետք է կատարվի անհրաժեշտ մակարդակով,
ապահովելով ազդանշանային սարքավորումների տեղադրման և սպասարկման գործընթացը: 1-04
վթարա-կարգավարական ծառայության աշխատանքներում պետք է ապահովվի բարձր
կարգապահություն և որակ:
Կ.Կարապետյանի խոսքով, առաջիկա ձմռանը համակարգը իր սպառողներին պետք է ցուցաբերի
օրինակելի սպասարկում` առաջնորդվելով "Ոչ մի պատահար բազմաբնակարան շենքերում" կարգախոսով: