Համատիրությունները ոչ թե փակվելու են, այլ փոխարիվելու են լիազոր մարմինով: Ժողովրդի մեջ տարածված այս խոսակցություների առիթը հանդիսացավ 2011 թ. սեպտեմբերին կառավարության ընդունած «Բնակֆոնդի պահպանման 5-ամյա ռազմավարական ծրագիրը»:
Հայաստանում միակ «Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների» ՀԿ-ի նախագահ Ատոմ Սարգայանը ասում է, որ այդ որոշումը ընդունվել է Հանրային խորհրդի նիստում իր կողմից բարձրացրած հարցից հետո: «Համատիրությունները անմխիթար վիճակում են, սա նշված է նաև կառավարության ծրագրում: Երբ բնակարանները ստացան իրենց անձնագրերը, բառի բուն իմաստով, միջանցքը մնաց դրսում: Համատիրությունները ստեղծվեցին հենց այդ միջանցքով զբաղվելու համար: Ծրագրում նշված է, որ համատիրությունները պետք է ֆինանսավորվեն պետության կողմից ՀՀ համախմբված բյուջեի փաստացի եկամուտների մինչև 1 %–ի չափով, ուրեմն պատկերացրեք, ուր է հասել համատիրությունների գործը»,-ասում է Ա. Սարգսյանը:
Միջանցքով զբաղվող համատիրությունները հիմա իրենք են հայտնվել միջանցքում: Թե քաղաքապետարանը, թե տեղական ինքնակառավարման մարմիները հրաժարվում են համատիրություններից` ժողովուրդը ընտրել է, թող ինքն էլ լեզու գտնի կարգախոսով:
Իսկ համատիրությունները և ժողովուրդը Ա. Սարգսյանի հավաստմամբ, այդպես էլ իրար հետ լեզու գտնել չկարողացան. «Հիմա մենք 2 քաղաքացու դատական գործն ենք լսում դատարանում, համատիրությունները չեն բացատրել պարտականությունները, բայց պահանջում են: Համատիրության գործը միայն գումար վերցնելը չի, նա պետք է բացատրի մարդկանց իրենց իրավունքները: Երբևէ լսած չկամ, որ որևէ համատիրության ներկայացուցիչ գնա իր շենքների բնակիչներին բացատրի իրենց իրավունքները: Մարդիկ հաճախ անգամ չգիտեն, թե ինչքան է իրենց տան մակերեսը և ինչքան գումար պետք է վճարեն դրա համար»,-ասում է ՀԿ նախագահը:
Այդ դատերին քաղաքացիների շահերը պաշտպանում է ՀԿ իրավաբան Արամ Հովհաննիսյանը, ով նախկինում եղել է Կենտրոն համայքնի համատիրություներից մեկի նախագահ. «Համատիրությունից գալիս և պարտադիր նորմի վճարի անվան տակ գումար են պահանջում, այնինչ համատիրությունը պարտականություններ ունի, որոնք չեն արվում, օրինակ, 3 ամիսը մեկ անգամ պարտադիր անցկացնի դեռատիզացիա, դեզինֆեկցիա, տարեկան մեկ անգամ շենքի մուտքի մոտ փակցնի հաշվետվություն»,-ասում է նա: Կառավարության մշակած ռազմավարական ծրագրին ծանոթ, բայց խոստովանում է, այն ևս անթերի չէ. «Համատիրությունները կփոխեն իրենց կառավարման ձևը, բայց ամենակարևոր խնդիրը բնակչության իրազեկվածության պակասն է, որը առայժմ բաց է մնում»,-ասում է իրավաբանը:
ՀԿ նախագահ Ա. Սարգսյանը դրա ելքը գտել է: ՀՀ վարչապետին մի շարք դիմումներ է ուղարկել, բայց միայն ստացել է դիտորդի կարգավիճակով նիստերին մասնակցելու իրավունք: «Ծրագիրը լուծում է միայն կառավարման հարցը, մենք առաջարկում ենք ստեղծել մի մարմին, որը կլինի կապող օղակ համատիրության և բնակիչների միջև:»,-ասում է Ա. Սարգսյանը:
Ա. Սարգսյանը ասում է, դա աշխարհում համատիրությունների կառավարման տարածված և արդյունավետ մեթոդ է: Բայց կառավարության այդ նիստերին ինքը ունի միայն դիտորդի կարգավիճակ: http://aysor.am/am/news/2012/02/27/tigran-sargsyan/
|