Ջրագծի վթարի պատճառով, ս.թ. սեպտեմբերի 14-ին ժամը 11.00-ից Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ ու Կիլիկիա թաղամասերի և հարակից տարածքների ջրամատակարարումն իրականացվում է գրաֆիկի խախտումով:
Վթարավերականգնողական աշխատանքները նախատեսվում է ավարտել և նշված տարածքում ջրամատակարարման գործող ժամանակացույցը վերականգնել սեպտեմբերի 15-ին ժամը 7.00-ին:
Վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ սեպտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Եռանկյունի և Գործարանային թաղամասերի, Արշակունյաց պողոտայի, Գ.Նժդեհ, Բագրատունյաց, Թադևոսյան, Մանթաշյան, Սևանի, Մայիսի 9-ի, Չեխով, Մանանդյան, Թամանցիների, Մասիսի փողոցների, Արցախի պող. 4-րդ նրբանցքի, Արին-Բերդի փող. ու նրբանցքների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
"Գառնի-Երևան" ջրատարի շինարարության հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 16-ին ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 17-ը ժամը 9.00-ն կդադարեցվի հետևյալ համայնքների և տարածքների ջրամատակարարումը:
- Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների, բացառությամբ` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Արցախի, Արշակունյաց, Գր.Լուսավորիչ, Իսակով պողոտաների, Լեոյի, Պարոնյան, Արգիշտի, Սևանի, Թաիրով փողոցների,
- Նուբարաշեն վարչական շրջանի,
- Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների ու անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Այս մասին հայտնում է "Երևան ջուր" ընկերությունը։
1-85 "Երևան Ջուր" ընկերության թեժ գիծ