«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ,«Կաթնաղբյուր 5-րդ» ջրատարի վրա իրականացվող շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 9-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 10-ը ժամը 10.00-ն կջրազրկվեն
- Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 1, 2, 3, 6, 7, 9-րդ զանգվածները,
- Էրեբունի վարչական շրջանի Սարի-թաղի փողոցները, Վարդաշենի հանրակացարանները, Մուշականի թիվ 7-10 փողոցները,
- Նորք-Մարաշ և Ավան վարչական շրջաններն ամբողջությամբ,
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բաբայան, Ուլնեցի, Տիգրանյան, Վարշավյան, Դ. Անհաղթ, Ներսիսյան, Ահարոնյան, Պ.Սևակ, Դրո, Հասրաթյան, Ռուբինյանց, Ռայնիս, Գոգոլ, Նոր Աշխարհյան, Ռադիշչև, Շևռոյան, Գելցեն, Լեպսիուսի փողոցները, Ազատություն փողոցը իր նրբանցքներով և հարակից տարածքները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: