Ուրբաթ, 11 Հուլիս 2025, 23:24

"Բնակարանային Կոմունալ ոլորտի Աշխատողների Միավորում" 
Հասարակական Կազմակերպություն



Տեղեկություն
Հարցումներ
Դուք իրազեկվա՞ծ եք ջրամատակարարման ժամանակացույցի մասին
Պատասխաններ: 152
 Հաճախակի տրվող հարցեր

1.Հարց -  Ո՞ր դեպքերում  մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի   էլեկտրամատակարարարումը:

Պատասխան - Մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը`

ա) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կանոններով և Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարումներ չկատարելու դեպքում.

բ) եթե մատակարարի անձնակազմին համապատասխան վկայականը ներկայացնելու դեպքում թույլ չի տրվել սպառողի հետ համաձայնեցված ժամանակացույցով կամ պայմանագրով սահմանված կարգով սպասարկել սպառողի տնօրինվող տարածքում տեղակայված էլեկտրատեղակայանքները, այդ թվում`  էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը` անկախ դրանց պատկանելությունից.

գ) եթե սպառողը էլեկտրաէներգիան սպառել է առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումով կամ առանց առևտրային հաշվառքի սարքի, կամ առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով։ԷՄՕԿե, կետ 33.)

2. Հարց -   Ո՞վ է պատասխանատվություն կրում Սպառողին պատկանող կամ սպառողի սեփականությունը կամ նրա կողմից տիրապետվող տարածքում գտնվող էլեկտրատեղակայանքների պահպանման համար:

Պատասխան - Սպառողին պատկանող կամ նրա կողմից տիրապետվող տարածքում գտնվող էլեկտրատեղակայանքների պահպանման, սպասարկման և շահագործման անվտանգության համար պատասխանատվությունը կրում է սպառողը, եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ: («ԷՄՕԿե, կետ 21.)

3. Հարց -  Էլեկտրամատակարարող ընկերության կողմից ի՞նչ ընթացակարգով են քննարկվում սպառողների դիմում-բողոքները կապված վճարման փաստաթղթերում հայտնաբերված սխալի հետ

Պատասխան - Սպառողը վճարման փաստաթղթում կամ հաշվում գրառումների սխալ հայտնաբերելու դեպքում գրավոր դիմում է մատակարարին սխալն ուղղելու պահանջով: Մատակարարը սպառողի դիմումն ստանալու օրվանից` 5, իսկ լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության դեպքում` 15 սպասարկման օրվա ընթացքում պարտավոր է ստուգել իր գրառումները և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել սպառողին: («ԷՄՕԿե, կետ 53.)

4. Հարց -  Ի՞նչ քայլերի է դիմում մատակարարը երբ հաստատում է վճարման փաստաթղթում կամ հաշվում սխալի փաստը

Պատասխան - Եթե մատակարարը հաստատում է վճարման փաստաթղթում կամ հաշվում սխալի փաստը կամ սխալը հայտնաբերվում է իր   կողմից, ապա ուղղումը հաշվի է առնվում  ընթացիկ ամսվա  համար ներկայացվելիք վճարման հաշվում: («ԷՄՕԿե, կետ 55.)

5. Հարց -   Մատակարարի կողմից ի՞նչ ընթացակարգով է վերականգնվում սպառողի էլեկտրամատակարարումը

Պատասխան - Մատակարարը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո սպասարկման օրերին պարտավոր է այն վերականգնել ոչ ուշ, քան`

ա) նույն օրը` մինչև ժամը 17:30-ը, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել մինչև տվյալ օրվա ժամը 14։00-ն, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը.

բ) հաջորդ օրը` մինչև ժամը 13:00-ն, եթե սպառողը պարտքի վճարումը հավաստող փաստաթուղթը մատակարարին է ներկայացրել տվյալ օրվա ժամը 14։00-ից մինչև 17:30-ը, կամ մատակարարը նույն ժամկետում այլ աղբյուրներից ստացել է հավաստի տեղեկություններ, որ սպառողը կատարել է պարտքի վճարումը: («ԷՄՕԿե, կետ 52.)

6. Հարց -   Ինչ կարգով է մատակարը տեղեկացնում բաժանորդին նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի մասին

Պատասխան - Մատակարարը պարտավոր է.

ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին, եթե Պայմանագրով այլ բան նախատեսված չէ.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը հանրապետական նշանակության մետրային հեռարձակում ունեցող 2 հեռուստաալիքով 2-ական անգամ` ժամը 18:00-ից 20:00-ը և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում հայտարարել նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրը.

գ) սպառողի դիմելու դեպքում տրամադրել վերջինիս նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը` սույն կետի ա) ենթակետում նշված կետերում, ինչպես նաև կանոնների 74-րդ կետով նախատեսված շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով:

Նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի վճարման հաշիվը փոստով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելու` սպառողի գրավոր պահանջի կամ այդ պարտավորությունը Պայմանագրով սահմանված լինելու դեպքում մատակարարը պարտավոր է կատարել այդ պահանջը` սույն կետով սահմանված ժամկետում: Վճարման հաշիվը փոստով առաքելու պահանջի դեպքում այդ ծառայության համար վճարում է սպառողը: Վճարման հաշվի ներկայացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար: («ԷՄՕԿե, կետ 46.)

Copyright "BKAM" © 2025
Բաժիններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ [30]
"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ [5]
"Երևան Ջուր" ՓԲԸ [43]
"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Էյ Ի Ջի Սերվիս" ՍՊԸ [0]
"ՇիրակՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"ԼոռիՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Նոր Ակունք" ՓԲԸ [0]
"ԲԿԱՄ" հ/կ [2]
Մենք Facbook-ում
Վիճակագրություն