"ԲԿԱՄ" Հ/Կ-ն բնակիչ-բաժանորդների շահերը կարևորելով իրականացնում է ծրագիր, որի նպատակն է բաժանորդների շրջանում ձևավորել և զարգացնել ջրի խնայողության մշակույթ: Նախատեսվում է իրականացնել բացատրական աշխատանքներ ջրի խնայողության վերաբերյալ և հնարավորինս նվազացնել ջրակորուստներն ու ջրի վատնումը բնակարաններում: Նախատեսվում է իրականացնել նաև հարցում ջրի խնայողության վերաբերյալ դիրքորշումը պարզելու համար:
"ՀՋԿ"-ի հետ խնդրահարույց իրավիճակներում կարող եք դիմել ԲԿԱՄ Հ/Կ-ին:
Դուք շուտով կկարողանաք ջրաչափի ցուցմունքը ուղարկել հեռախոսային հաղորդագրությամբ և էլ. փոստով:
Հարգելի Արտաշատցիներ
"ՀայՋրմուղԿոյուղի" ընկերությունը ձգտում է մատուցել զարգացած երկրներին հարիր ծառայություններ և խնդրում է օրինապահ բնակիչ-բաժանորդներին տրամադրել հեռախոսահամար, որով 1-71 սպասարկման կենտրոնի աշխատակիցը կպատասխանի Ձեր բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են ջրամատակարարմանը` վթարներ անջատումներ որակ Կոմերցիոն(պարտքեր, վճարումներ)
Ակնկալում ենք Ձեր պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունն այս կարևոր հարցում և խնդրում ենք տրամադրել հեռախոսահամար, որի միջոցով դուք մշտապես կստանաք ջրամատակարարմանը վերաբերող բոլոր հարցերի պատասխանը և կընդգրկվեք օրինապահ բաժանորդների ցանկում:
*Օրինապահ բաժանորդ - ունի պայմանագիր, ջրաչափ, ժամանակին մուծում է ջրի վարձը ըստ ջրաչափի ցուցմունքի:
Կից ներկայացվում է այն հարցաթերթը, որի միջոցով Արտաշատ քաղաքում իրականացվելու է հարցում.