Հունիսի 23-ից 24-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ "Խոցելի բնակիչ-բաժանորդներ և գնագոյացման սոցիալական կողմերը” թեմայով սեմինար, որը Եվրոպական միության հետ համատեղ հրավիրել էր ERRA կազմակերպությունը (Էներգետիկայի կարագավորման համակարգերի տարածաշրջանային ասոցիացիան):
Հրավիրված էին 49 մասնակիցներ ԱՊՀ, մերձբալթյան և եվրոպական 15 երկրներից: Հայաստանը ներկայացված էր 4 մասնակցով`
Աննա Ավանեսյան - ՀՀ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով
Արտյոմ Ղազարյան - ՀՀ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով
Ռուզաննա Օհանջանյան – ՀՀ Էներգետիկայի և Բնական պաշարների Նախարարություն
Ատոմ Սարգսյան – "Բնակարանային Կոմունալ ոլորտի Աշխատողների Միություն” Հասարակական կազմակերպություն
Հայաստանի Էներգետիկայի համակարգը ներկայացրեց ՀԾԿՀ ավագ մասնագետ Արտյոմ Ղազարյանը: