Շաբաթ, 20 Ապրիլ 2024, 05:00

"Բնակարանային Կոմունալ ոլորտի Աշխատողների Միավորում" 
Հասարակական Կազմակերպություն



Տեղեկություն
Հարցումներ
Գոհ եք արդյոք Ձեզ մատակարարվող ջրի որակից?
Պատասխաններ: 241
 
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 28 » 
13:17
"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ Գլխավոր տնօրեն Կ. Կարապետյանը ամփոփեց ընկերության աշխատանքը

Օգոստոսի 24-ին հրավիրված կարգավարական խորհրդակցության ժամանակ "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կ. Կարապետյանը հիմնական ուղղություններով ամփոփեց և ընդհանուր գնահատականներ տվեց ընկերության ընթացիկ գործունեությանը: 
Հատուկ ուշադրություն հրավիրվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում ընթացող աշխատանքների ժամանակացույցին, ԳԳՄ-երում աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացման, ինչպես նաև համակարգում ֆինանսական հոսքերի օպտիմալ կառավարմանը վերաբերող խնդիրներին: 
Կ. Կարապետյանը, ի թիվս մի շարք հանձնարարականների, առանձնահատուկ նշեց, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը պետք է կատարվի անհրաժեշտ մակարդակով, ապահովելով ազդանշանային սարքավորումների տեղադրման և սպասարկման գործընթացը: 1-04 վթարա-կարգավարական ծառայության աշխատանքներում պետք է ապահովվի բարձր կարգապահություն և որակ: 
Կ.Կարապետյանի խոսքով, առաջիկա ձմռանը համակարգը իր սպառողներին պետք է ցուցաբերի օրինակելի սպասարկում` առաջնորդվելով "Ոչ մի պատահար բազմաբնակարան շենքերում" կարգախոսով:


Կատեգորիա: "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ | Դիտարկումների քանակը: 1301 | Ավելացրել է: Admin | Թեգեր: Կարեն Կարապետյան, 1-04, Հրազդանի ՋԷԿ, ԳԳՄ, ազդանշանային սարքավորումներ, ՀայՌուսգազարդ ՓԲԸ | Վարկանիշ: 3.0/2
Մեկնաբանություններ: 0
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ Գրանցում | Մուտք ]
Copyright "БКАМ" © 2024
Բաժիններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ [30]
"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ [5]
"Երևան Ջուր" ՓԲԸ [43]
"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Էյ Ի Ջի Սերվիս" ՍՊԸ [0]
"ՇիրակՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"ԼոռիՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Նոր Ակունք" ՓԲԸ [0]
"ԲԿԱՄ" հ/կ [2]
Մենք Facbook-ում
Վիճակագրություն