Երկուշաբթի, 25 Սեպտեմբեր 2017, 13:44

"Բնակարանային Կոմունալ ոլորտի Աշխատողների Միավորում" 
Հասարակական Կազմակերպություն



Տեղեկություն
Հարցումներ
Դուք իրազեկվա՞ծ եք ջրամատակարարման ժամանակացույցի մասին
Պատասխաններ: 145
 
Գլխավոր » 2012 » Մարտ » 23 » 
22:12
Համատիրություն, թե՞ լիազոր / Aysor.am

  Համատիրությունները ոչ թե փակվելու են, այլ փոխարիվելու են լիազոր մարմինով: Ժողովրդի մեջ տարածված այս խոսակցություների առիթը հանդիսացավ 2011 թ. սեպտեմբերին կառավարության ընդունած «Բնակֆոնդի պահպանման 5-ամյա ռազմավարական ծրագիրը»:

Հայաստանում միակ «Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների» ՀԿ-ի նախագահ Ատոմ Սարգայանը ասում է, որ այդ որոշումը ընդունվել է Հանրային խորհրդի նիստում իր կողմից բարձրացրած հարցից հետո: «Համատիրությունները անմխիթար վիճակում են, սա նշված է նաև կառավարության ծրագրում: Երբ բնակարանները ստացան իրենց անձնագրերը, բառի բուն իմաստով, միջանցքը մնաց դրսում: Համատիրությունները ստեղծվեցին հենց այդ միջանցքով զբաղվելու համար: Ծրագրում նշված է, որ համատիրությունները պետք է ֆինանսավորվեն պետության կողմից ՀՀ համախմբված բյուջեի փաստացի եկամուտների մինչև 1 %–ի չափով, ուրեմն պատկերացրեք, ուր է հասել համատիրությունների գործը»,-ասում է Ա. Սարգսյանը:

Միջանցքով զբաղվող համատիրությունները հիմա իրենք են հայտնվել միջանցքում: Թե քաղաքապետարանը, թե տեղական ինքնակառավարման մարմիները հրաժարվում են համատիրություններից` ժողովուրդը ընտրել է, թող ինքն էլ լեզու գտնի կարգախոսով:

Իսկ համատիրությունները և ժողովուրդը Ա. Սարգսյանի հավաստմամբ, այդպես էլ իրար հետ լեզու գտնել չկարողացան. «Հիմա մենք 2 քաղաքացու դատական գործն ենք լսում դատարանում, համատիրությունները չեն բացատրել պարտականությունները, բայց պահանջում են: Համատիրության գործը միայն գումար վերցնելը չի, նա պետք է բացատրի մարդկանց իրենց իրավունքները: Երբևէ լսած չկամ, որ որևէ համատիրության ներկայացուցիչ գնա իր շենքների բնակիչներին բացատրի իրենց իրավունքները: Մարդիկ հաճախ անգամ չգիտեն, թե ինչքան է իրենց տան մակերեսը և ինչքան գումար պետք է վճարեն դրա համար»,-ասում է ՀԿ նախագահը:

Այդ դատերին քաղաքացիների շահերը պաշտպանում է ՀԿ իրավաբան Արամ Հովհաննիսյանը, ով նախկինում եղել է Կենտրոն համայքնի համատիրություներից մեկի նախագահ. «Համատիրությունից գալիս և պարտադիր նորմի վճարի անվան տակ գումար են պահանջում, այնինչ համատիրությունը պարտականություններ ունի, որոնք չեն արվում, օրինակ, 3 ամիսը մեկ անգամ պարտադիր անցկացնի դեռատիզացիա, դեզինֆեկցիա, տարեկան մեկ անգամ շենքի մուտքի մոտ փակցնի հաշվետվություն»,-ասում է նա: Կառավարության մշակած ռազմավարական ծրագրին ծանոթ, բայց խոստովանում է, այն ևս անթերի չէ. «Համատիրությունները կփոխեն իրենց կառավարման ձևը, բայց ամենակարևոր խնդիրը բնակչության իրազեկվածության պակասն է, որը առայժմ բաց է մնում»,-ասում է իրավաբանը:

ՀԿ նախագահ Ա. Սարգսյանը դրա ելքը գտել է: ՀՀ վարչապետին մի շարք դիմումներ է ուղարկել, բայց միայն ստացել է դիտորդի կարգավիճակով նիստերին մասնակցելու իրավունք: «Ծրագիրը լուծում է միայն կառավարման հարցը, մենք առաջարկում ենք ստեղծել մի մարմին, որը կլինի կապող օղակ համատիրության և բնակիչների միջև:»,-ասում է Ա. Սարգսյանը:

Ա. Սարգսյանը ասում է, դա աշխարհում համատիրությունների կառավարման տարածված և արդյունավետ մեթոդ է: Բայց կառավարության այդ նիստերին ինքը ունի միայն դիտորդի կարգավիճակ:

http://aysor.am/am/news/2012/02/27/tigran-sargsyan/

Կատեգորիա: "ԲԿԱՄ" հ/կ | Դիտարկումների քանակը: 868 | Ավելացրել է: ԲԿԱՄ | Թեգեր: Ա. Սարգսյան, Համատիրություն, Բնակֆոնդ, ԲԿԱՄ հ/կ, լիազոր | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված մասնակիցները
[ Գրանցում | Մուտք ]
Copyright "БКАМ" © 2017
Բաժիններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ [30]
"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ [5]
"Երևան Ջուր" ՓԲԸ [43]
"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Էյ Ի Ջի Սերվիս" ՍՊԸ [0]
"ՇիրակՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"ԼոռիՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Նոր Ակունք" ՓԲԸ [0]
"ԲԿԱՄ" հ/կ [2]
Մենք Facbook-ում
Վիճակագրություն