Ուրբաթ, 19 Ապրիլ 2024, 03:05

"Բնակարանային Կոմունալ ոլորտի Աշխատողների Միավորում" 
Հասարակական Կազմակերպություն



Տեղեկություն
Հարցումներ
Գոհ եք արդյոք Ձեզ մատակարարվող ջրի որակից?
Պատասխաններ: 241
 Տեղեկություն

Տեղեկություն բազմաբնակարան շենքերի  կառավարման մասին

Բազմաբնակարան շենքերի մասին ուղեցույց

2010թ. Երևանում հաշվառված 4720 բազմաբնակարան շենքերից 237-ը գտնվում է Ավան վարչական շրջանում, 664-ը՝ Արաբկիրում, 419-ը՝ Աջափնյակում, 186-ը՝ Դավթաշենում, 261-ը՝ Էրեբունում, 698-ը՝ Կենտրոնում, 575-ը՝ Մալաթիա-Սեբաստիայում, 665-ը՝ Նոր Նորքում, 626-ը՝ Շենգավիթում, 353-ը՝ Քանաքեռ-Զեյթունում և 36-ը՝ Նուբարաշենում։

Երևանի 4419 բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացվում է 286 համատիրությունների, 117-ը՝ լիազորագրային կառավարիչների, 175-ը՝ վարչական շրջանների ղեկավարների և 9-ը՝ ԿԷՉ-ի կողմից։

Բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակը գնահատվում է անբավարար։ Վատթար վիճակում է վերելակային տնտեսությունը։

Ներկայումս ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման բնագավառի բարեփոխումներին ուղղված միջոցառումների ծրագրի նախագիծ է մշակվել, որը բխում է ՀՀ կառավարության և 2008 թվականի ապրիլի 28-ի հ.380-Ա որոշման հիմնադրույթներից։ 2010թ. Համաշխարհային բանկի փորձագետ է հրավիրվել Երևան, որի ներգրավման նպատակն է երկրի բնակֆոնդի պահպանման և շահագործման

ազգային ռազմավարության ուսումնասիրությունը և համապատասխան առաջարկների ներկայացումը։ Վերջինս ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու համար մշակել է բազմաբնակարան ֆոնդի կառավարման բարելավման 5-ամյա ծրագիր։ Նախագիծը կազմվել է, և այն ներառում է բնակարանային ֆոնդի շահագործման և կառավարման բնագավառի հիմնախնդիրները, ծրագրի նպատակը, բարեփոխումների հիմնական սկզբունքները, կառավարման նոր մոդելի նկարագիրը, իրականացման հիմնական ուղղությունները, ֆինանսական գնահատականը, միջոցառումների իրականացման ժամանակացույցը։

2010թ. բազմաբնակարան 402 շենքերի հարթ տանիքները (69386 քմ) նորոգելու նպատակով ծախսվել է 270,845.0 հազ. դրամ, թվով 307 շենքերի թեք լանջավոր տանիքների (28826 քմ) վերանորոգման համար՝ 97,884.2 հազ. դրամ: Կատարվել են 32.0 մլն դրամի բարեկարգման աշխատանքներ:

2011թ. նախատեսվում է բազմաբնակարան շենքերի կառավարման հայեցակարգի մշակում, տեղեկատվական և խորհրդատվական օգնություն, հակադարձ կապի մշակում և ներդրում, պարտադիր նորմերի կատարման պահանջների վերահսկողություն:

2011թ. բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգմանը կհատկացվի 568,034.1 հազ. դրամ, որը նախորդ տարվա համեմատ շուրջ 54.0%-ով ավել է։ Այս ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում։

Copyright "BKAM" © 2024
Բաժիններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ [30]
"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ [5]
"Երևան Ջուր" ՓԲԸ [43]
"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Էյ Ի Ջի Սերվիս" ՍՊԸ [0]
"ՇիրակՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"ԼոռիՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Նոր Ակունք" ՓԲԸ [0]
"ԲԿԱՄ" հ/կ [2]
Մենք Facbook-ում
Վիճակագրություն