Չորեքշաբթի, 24 Ապրիլ 2024, 01:10

"Բնակարանային Կոմունալ ոլորտի Աշխատողների Միավորում" 
Հասարակական Կազմակերպություն



Տեղեկություն
Հարցումներ
Ինչպե՞ս եք ստանում տեղեկատվություն ջրամատակարարման դադարների վերաբերյալ
Պատասխաններ: 221
 ՀԾԿՀ: Տեղեկություն բաժանորդին
Հիմնական իրավասություններ

Կառուցվածք

Պատմություն

Հիմնական իրավասությունները


ա) գործունեության լիցենզավորումը,  լիցենզիայի պայմանների սահմանումը  և դրանց վերահսկումը.

բ) կարգավորող մարմնին հաշվետվություն ներկայացնելու նպատակով լիցենզիա ստացած անձանց համար հաշիվների, ենթահաշիվների ներդրումը՝ համաձայն ազգային հաշվային պլանի, հաշվապահական հաշվառմանն առնչվող օրենքների ու իրավական ակտերի.

գ) կարգավորվող սակագների սահմանումը.

դ) գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև էներգիայի և (կամ) բնական գազի մատակարարման (ծառայությունների մատուցման), ինչպես նաև սպառողների հետ կնքվող էներգիայի և (կամ) բնական գազի մատակարարման (առուվաճառքի) պայմանագրերի օրինակելի ձևերի կամ պարտադիր պայմանների սահմանումը, գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև կնքված պայմանագրերի գրանցումը.

ե) շուկայի կանոնների և կարգերի սահմանումը.

զ) կարգավորող մարմնի կողմից իր իրավասության սահմաններում իրավական ակտերի սահմանումը, կատարման վերահսկողությունը.

է) սպասարկման որակի նկատմամբ պահանջների սահմանումը.

ը) գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից ներկայացվող զարգացման ներդրումային ծրագրերի ուսումնասիրումը՝ ապագա սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման նպատակով:



Կառուցվածքը




Հանձնաժողովի Անդամներ

Նախագահ: Ռոբերտ Նազարյան
Նախագահի տեղակալ: Նիկոլայ Գրիգորյան
Սամվել Արաբաջյան
Շիրազ Կիրակոսյան
Մուշեղ Կոշեցյան




































ՀԾԿՀ-ի Պատմությունը

Ստեղծումը

1997 թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով,   որպես  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողով:

Վերանվանումը

2001 թ. մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով`համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Էներգետիկայի մասինե ՀՀ օրենքի

2003 թ. մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով` համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքի և ՀՀ «Ջրային օրենսգրքիե: Ջրային համակարգը ևս ներառվեց կարգավորման դաշտ:

2004 թ. դեկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասինե ՀՀ օրենքի:

Հանձնաժողովը իրականացնում է կարգավորում Հանրային ծառայությունների ոլորտում:

 

Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտները

ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման  համակարգերը,

բ) ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական  ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը.

գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը։
Copyright "BKAM" © 2024
Բաժիններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ [30]
"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ [5]
"Երևան Ջուր" ՓԲԸ [43]
"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Էյ Ի Ջի Սերվիս" ՍՊԸ [0]
"ՇիրակՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"ԼոռիՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Նոր Ակունք" ՓԲԸ [0]
"ԲԿԱՄ" հ/կ [2]
Մենք Facbook-ում
Վիճակագրություն