Չորեքշաբթի, 24 Ապրիլ 2024, 23:09

"Բնակարանային Կոմունալ ոլորտի Աշխատողների Միավորում" 
Հասարակական Կազմակերպություն



Տեղեկություն
Հարցումներ
Ինչպե՞ս եք ստանում տեղեկատվություն ջրամատակարարման դադարների վերաբերյալ
Պատասխաններ: 221
 Տեղեկություն

Աղբահանություն և սանիտարական մաքրում 

    Մայրաքաղաքի աղբահանության և  սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվում  են  թվով  12  մասնագիտացված ընկերությունների 1470  աշխատակիցների և  370  միավոր հատուկ նշանակության մեքենասարքավորումների միջոցով,  որոնք ներկա  դրությամբ մաշված են գրեթե  80-85%-ով։

Աղբահանությունը կատարվում է  4720  բազմաբնակարան շենքերից և  53000 մասնավոր տնատիրություններից։  Երևանի սանիտարական մաքրման աշխատանքների ծավալն օրական կազմում է 12,760.0 հազ. քմ։ Մայրաքաղաքի  բազմահարկ  բազմաբնակարան շենքերում առկա է  3901 հատ աղբամուղ:

2010 թվականին Երևանի սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման համար ծախսվել  է  3,200.0  մլն  դրամ,  2011  թվականին այս աշխատանքների համար նախատեսված է 3,262.0 մլն դրամ։ 

2010թ. գարնանը Հրազդանի կիրճում <<Երեք կամուրջ>> ծրագրի շրջանակներում իրականացվեցին  սանիտարական մաքրման և աղբահանության լայնածավալ աշխատանքներ:

Երևանի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի հ.157-Ա որոշմամբ 158,6 մլն դրամ  է հատկացվել ձյան մաքրման մեքենասարքավորումների ձեռքբերման համար։ Համաձայն կնքված պայմանագրերի` մինչև դեկտեմբերի  15-ը ձեռք կբերվի 27 միավոր մեքենասարքավորում,  որից  10-ը ձյուն մաքրող, 17  միավորը` մայթ մաքրող սարքավորում։

Երևանում 2010  թվականին  տեղադրվել Է 1300 մեծ և փոքր աղբաման։ 

2010թ.  գարնանը  ՀՀ էկոնոմիկայի նախարարության  գնահատող հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Միացյալ Թագավորության Integrated Skills Limited ընկերությունը,  որն էլ ստանձնեց Երևանի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքների խորհրդատվական ծառայությունների մատուցումը` 18 ամիս տևողությամբ:

Մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման համակարգը, մի շարք բացթողումներով և առկա խնդիրներով չի համապատասխանում ժամանակակից եվրոպական երկրներում գոյություն ունեցող չափանիշներին։ 

ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին՝  Երևանի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներին պետական և մասնավոր արտասահմանյան օպերատորներ ներգրավելու օժանդակություն ցուցաբերելու համար։

 

Նուբարաշենի աղբավայր 

   Երևանում կուտակվում է երկրի ընդհանուր կոշտ թափոնների 70-75%-ը:  Երևանի համար մեծ նշանակություն ունի Նուբարաշենի քաղաքային աղբավայրը,  որը գործարկվել է դեռևս  1950-ական թվականներին և գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից մոտ 9-10 կմ հեռավորության վրա` զբաղեցնելով 52.3 հա տարածք։  Մայրաքաղաքի տարածքից քաղաքային աղբավայր է տեղափոխվում օրական միջին հաշվով  550-600 տոննա կամ տարեկան  190-200  հազար տոննա կենցաղային աղբ։ 

Կենցաղային աղբը վերամշակման կամ տեսակավորման չի ենթարկվում,  այլ այն խտացվում, վնասազերծվում է և ծածկվում  25-30 սմ հողի շերտով։ Այդ աշխատանքները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին,  որի հետևանքով աղբավայրում առաջանում են գազերի արտանետումներ։ Դրանք կրճատելու նպատակով  2009թ.  մարտի  10-ին Երևանի քաղաքապետարանի  և ճապոնական  <<Շիմիձու>>  կորպորացիայի  միջև  կնքվել  է  համաձայնագիր Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի վերաբերյալ,  որը կարևոր է հատկապես բնապահպանական, շրջակա միջավայրի բարելավման և սանիտարահիգիենիկ մաքրման տեսանկյունից։ 

Նուբարաշենի թափոնակուտակիչում  (մոտ  8  հա տարածք),  փորվել են հորատանցքեր,  մխոցներով մեթան գազը  հորիզոնական գազամուղերով մղվում է կենտրոնական ուղղահայաց խողովակ (ջահ) և այրվում։ Տարածքը ծածկված է անթափանց թաղանթով և հողի շերտով։  Ծրագրի տևողությունը  16  տարի է։ Պայմանագրի գործողության ժամանակահատվածում՝ մինչև  2023  թվականը,  ըստ Հաշվարկների`  պետք է իրականացվի  512  հազ.  տոննա  СO2-ի համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում։ 

Ծրագրի ֆինանսավորումը,  ներառյալ բոլոր տարիներին համակարգի պահպանման և շահագործման ծախսերը, կկազմի մոտ  5,5  մլն  ԱՄՆ դոլար,  որը կիրականացնի ճապոնական կողմը։ Ներկա պահին արդեն ներդրվել է 2.75 մլն ԱՄՆ դոլար։  Կառույցը հանձնվել է հայկական կողմին՝ որպես  սեփականություն։ 2010թ.  սեպտեմբերի  1-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում արդեն տեղադրվել, վնասազերծվել և հողի շերտով ծածկվել է 120 հազ. տոննա կենցաղային աղբ։ 

Խորհրդատվական ընկերության հաշվետվության հիման վրա Համաշխարհային բանկը կհայտարարի միջազգային մրցույթ։  Հաղթող ճանաչված ընկերությունների հետ կկնքվեն  Երևանի սանիտարական մաքրման,  աղբահանության աշխատանքների,  ինչպես նաև Նուբարաշենի աղբավայրի նախագծման, կառուցման և շահագործման ծրագրերի պայմանագրեր։ Նախատեսվում է կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր։

Copyright "BKAM" © 2024
Բաժիններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ [30]
"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ [5]
"Երևան Ջուր" ՓԲԸ [43]
"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Էյ Ի Ջի Սերվիս" ՍՊԸ [0]
"ՇիրակՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"ԼոռիՋրմուղկոյուղի" ՓԲԸ [0]
"Նոր Ակունք" ՓԲԸ [0]
"ԲԿԱՄ" հ/կ [2]
Մենք Facbook-ում
Վիճակագրություն